Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կարգադրել է հետաքննություն սկսել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ՊՆ-ն նրան չի տեղեկացրել թերակղզում ամերիկյան THAAD ՀՀՊ համալիրների չորս լրացուցիչ սարքերի տեղակայման մասին։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Յուն Յոն Չխանը, փոխանցում է Reuters-ը։
ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային սպառնալիքին դիմակայելու համար THAAD-ի տեղակայումը Հարավային Կորեայում սկսվել է մարտին։ Այդ ժամանակ երկիր են տեղափոխվել ՀՀՊ երկու մեկնարկային սարքեր։
Մունը իր նախընտրական քարոզչության ընթացքում կոչ էր անում խորհրդարանին վերանայել THAAD-ի տեղակայումը, որը նաեւ վրդովեցնում է Չինաստանին ՝ Փհենյանի միակ խոշոր դաշնակցին։
«Նախագահ Մունը ասել է,որ ցնցված է», երբ իմացել է չորս լրացուցիչ սարքերի տեղակայման մասին, որի մասին տեղեկացված չեն եղել ոչ նոր կառավարությունը, ոչ հասարակությունը, ասել է Յուն Յոն Չխանը։
Հարավային Կորեայում գտնվող ամերիկյան զինվորականները դեռ չեն մեկնաբանել Մունի հայտարարությունը։





























