Թուրքիայի իշխանությունները մտադիր չեն գերմանացի օրենսդիրներին թույլատրել մտնել Ինջիրլիկ կայան, բայց Անկարան կարող է վերանայել իր որոշումը , եթե Բեռլինի կողմից «դրական քայլեր» լինեն, հայտնում է Reuters-ը։

«Մենք տեսնում ենք, որ Գերմանիան աջակցում է այն ամենն , ինչ դեմ է Թուրքիային»,- հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն։ «Այս հանգամանքներում մենք հնարավոր չենք համարում այս պահին բացել Ինջիրլիք բազայի մուտքը գերմանացի օրենսդիրների համար։ Եթե նրանք դրական քայլեր ձեռնարկեն, ապա ապագայում մենք, հնարավոր է, կվերանայենք մեր որոշումը»,- նշել է նա։