Բեռլինի ու Վաշինգտոնի հարաբերությունները հիմա բարդ փուլում են։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը՝ հավելելով, որ կապերը ժամանակի ընթացքում կբարելավվեն, հայտնում է Reuters-ը։

«Այո , իրոք ԱՄՆ-Գերմանիա հարաբերություններում բարդ ժամանակներ են։ Բայց ԱՄՆ-ն ավելի տարեց է ու ավելի մեծ , քան ներկա կոնֆլիկտը, դրա համար էլ ես մտածում եմ, որ ապագայում մեր հարաբերությունները նորից կբարելավվեն»,- ասել է Գաբրիելը։ «Հիմա ամեն ինչ տրիվիալ է թվում։ Ես կարծում եմ, որ գարեջրային վրանի ու Twitter-ի միջեւ հաղորդակցության միջոցն անտեղի է»,- ասել է նա, նկատի ունենալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գարեջրային վրանում արած հայտարարությունը այն մասին, որ ԵՄ-ն պետք է ապավինի միայն իրեն, ու ԱՄՆ նախագահի արձագանքը դրան Twitter-ում։