ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիային կարեւոր դաշնակից է համարում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը այն բանից հետո, երբ Թրամփը քննադատել է Բեռլինի առեւտրային քաղաքականությունը Twitter-ում։
Սփայսերը նշել է ,որ Թրամփը հոյակապ լեզու է գտնում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ «Նրանք հոյակապ լեզու են գտնում իրար հետ։ Նա շատ է հարգում Մերկելին։ Ու նա Գերմանիային ու ամբողջ Եվրոպան դիտարկում է որպես ԱՄՆ-ի կարեւոր դաշնակից»,- ասել է Սփայսերը։





























