Նրանք այցելել են նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարան, ծանոթացել Հայ Առաքելական եկեղեցու պատմությանը…
Նոյեմբերի 24-ին «Բարի գալուստ Հայաստան» կին դիվանագետների եւ դիվանագետների կանանց ասոցիացիայի անդամները կազմակերպության ղեկավար Նատալյա Նալբանդյանի գլխավորությամբ այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Մայր Աթոռում ասոցիացիայի անդամներին ընդունել է Գարեգին Բ-ն: Նա ներկայացրել է հայ եկեղեցու պատմությունը եւ դերը Հայոց պատմության մեջ: Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ Հայաստան-Սփյուռք կապերը:
Տիկին Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառին ասոցիացիայի անդամներին ընդունելու համար, կարեւորել Հայ Առաքելական Եկեղեցու դերը հայապահպանության եւ հայեցի դաստիարակության գործում:
Կին դիվանագետները եւ դիվանագետների կանայք այցելել են նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարան, ծանոթացել Հայ Առաքելական եկեղեցու պատմությանը: Ասոցիացիայի անդամները մասնակցել են Էջմիածնի Հայորդաց տան սաների կողմից կազմակերպված համերգին:




























