Մի քանի հարյուր քաղաքական գործիչների ու ընտրողների վերլուծությունը ցույց է տվել, որ մարդիկ ամենից շատ վստահում են «խարիզմայի միջին աստիճանով առաջնոդներին, այլ ոչ թե չափից խարիզմատիկներին», ինչպես մինչ այդ էր համարվում, հայտնում է Journal of Personality and Social Psychology-ն։
Վերլուծելով ավելի քան երեք հարյուր հաջողակ քաղաքական գործիչների, նաեւ մոտ 600 գործարարների վարքագիծն ու անձնական հատկանիշները՝ գիտնականները նրանց ենթականերին, մրցակիցներին ու ընտրողներին հարցրել են՝ թե որքանով են նրանք վստահում այդ մարդկանց ու որքանով են նրանց կոմպետենտ համարում։
Հարցումները հստակ ցույց են տվել, որ թե գործարարների, թե քաղաքական գործիչների դեպքում կա խարիզմայի որոշակի սահման, որից այն կողմ նրանց հանդեպ վստահությունը սկսում է նվազել, այլ ոչ թե աճել։ Հետեւաբար խարիզմայի միջին մակարդակով լիդերները առավել գրավիչ են թե ընտրողների, թե բիզնես գործընկերների ու ենթակաների համար։





























