Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին իր նպատակն է անվանել Ուկրաինայի ղեկավարությունը փոխելը ու հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ իր դիմակայությունը վերջինի համար տխուր կավարտվի, հայտնում է Նորությունների դաշնային գործակալությունը։

Սահակաշվիլին նման հայտարարություն է արել Կիեւում նախարարների կաբինետի շենքի մոտ իրենց աշխատավարձերը պահանջող «Չերկասիօբլէներգո» ընկերության աշախատակիցների հետ հանդիպման ժամանակ։ «Իմ նպատակն է օգնել այս բոլոր մարդկանց։ Ինչպե՞ս օգնել։ Միայն թիմով։ Միայն խորհրդարանական մեծամասնությամբ, նոր կառավարությունով, նոր մարդկանցով։ Ամբողջովին հեռացնելով հին քաղաքական խավը»,- ասել է նախկին նահանգապետը։

Նա նաեւ նախազգուշացրել է․ որ նախագահի հետ իր դիմակայությունը «Պորոշենկոյի համար ցավոտ ավարտ կունենա»։