Հայաստանն ու Ղազախստանը վերացնում են կրկնակի հարկումը: Նոյեմբերի 25-ին Ղազախստանի խորհրդարանի Սենատը վավերացրել է Հայաստանի եւ Ղազախստանը կառավարությունների միջեւ կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիան: Փաստաթուղթը Խորհրդարանի կողմից ընդունվել է ամբողջությամբ եւ օրենքի տեսքով ուղարկվել նախագահների ստորագրությանը:
Կոնվենցիան երկկողմ միջազգային պայմանագիր է եւ ստորագրվում է կրկնակի հարկումը վերացնելու համար: Պայմանագիրը վավարեցրած պետություններից յուրաքանչյուրը հարակտուներին հնարավորություն է ընձեռում հարկվել միայն մեկ անգամ պայմանավորվածություն ձեռք բերած պետություններից որւեէ մեկում: Մյուս պետությունը ներկայացնում է հաշվետվությունը վճարված գումարի դիմաց կամ էլ բացառում է հարկումը համախառն եկամտի այն մասից, որով արդեն հարկվել է մյուս պետությունում: Հաղորդում է Profinance.kz ֆինանսական կայքէջը:
Առեւտրաշրջանառությունը Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ 2010 թվականի հունվարից մինչեւ հուլիս կազմել է 4.7 մլն դրամ: Ղազախստանից արտահանումը կազմել է 2.4 մլն, Հայաստան ներկրումը` 2.3 մլն դոլար: Հիմնականում դրանք հացահատիկային մշակաբույսեր են:





























