Դանիայի խորհրդարանում կողմ են քվեարկել աստվածանարգության համար պատիժ նախատեսող հոդվածի ապաքրեականացմանը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը։
Համապատասխան օրենքը դանիական օրենսդրությունում առկա էր դեռ 1683 թվականից։
Դանիայում գործող ներկայի քրեական օրենսգիրքն ուժի մեջ է 1930 թվականից։ Դրանից ի վեր աստվածանարգության գործով երկու դատավճիռ է սահմանվել։





























