Նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 3 բալանոց սեյսմիկ ցնցումներից առաջինը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ Գավառ քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւելք, իսկ երկրորդը` նոյեմբերի 21-ին՝ Գառնի գյուղից 18 կմ դեպի հարավ-արեւմուտք:

Նույն ժամանակահատվածում տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ տեղի է ունեցել վեց սեյսմիկ դեպք: Տարածաշրջանից դուրս 6 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է մեկ երկրաշարժ: