Հայաստան ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 16-ին, ժամը 11:14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ, քաղաքացին գտնվում է ճանապարհի երթեւեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի 170 UU 01 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ.) վրաերթի է ենթարկել 20-ամյա Է. Մ.-ին, այնուհետեւ բախվել թիվ 62 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2112 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Մ.):
Փրկարարները Է. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:





























