Վերջին օրերին համացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբր տեսահսկող սարքերով արձանագրվում են նաեւ մեքենայի սրահում կատարվող խախտումները (չամրակապված երթեւեկություն, ընթացքում ծխել, հեռախոսով խոսել եւ այլն):

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, եւ տրանսպորտային միջոցների վարորդների ու սեփականատերերի մտահոգություններն այս առումով անտեղի են:

«Հայտնում ենք, որ տեսանկարահանող սարքերով իրավախախտումների հայտնաբերման վարչարարության մեջ փոփոխություններ չեն կատարվել, այսինքն, վերը նշված իրավախախտումների փաստերը, ինչպես միշտ, արձանագրվելու են, բայց՝ ոչ տեսահսկող համակարգի միջոցով»,-գրել է նա: