Բրիտանիայի ոստիկանությունը փորձում է կանխել անկարգությունները Լոնդոնի Քենսինգթոն ու Չելսի թաղամասերի թաղապետարանների շենքերի տարածքում, ուր ներխուժել են ցուցարարները՝ իրենց դժգոհությունը հայտնելու բնակելի տանը բռնկված հրդեհին իշխանությունների արձագանքի կապակցությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին իրադարձությունների վայրից։
Հիշեցնենք, որ Լոնդոնի ոչ այնքան բարեկեցիկ թաղամասի՝ Հյուսիսային Քենսինգթոնի 24 հարկանի բնակելի շենքում հրդեհը բռնկվել էր երկու օր առաջ։ Զոհվել է առնվազն 30 մարդ, 24 տուժածները դեռ հիվանդանոցում են, նրանցից 12-ը՝ շատ ծանր վիճակում։





























