ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաշալի նորություն է անվանել ԱՄՆ-ում իր վարկանիշի վերաբերյալ նոր հասարակական հարցման արդյունքները։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։

Ընդ որում Թրամփը իր թվիթին ամրակցել է Rasmussen Reports ծառայության իրականացրած վերոնշյալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքների պատկերը։ Այդ տվյալների համաձայն, Թրամփի վարկանիշը բարձրացել է մինչեւ 50 տոկոս։ Իսկ ամերիկացիների մյուս 50 տոկոսը չի աջակցում Թրամփի գործունեությունը նախագահի պաշտոնում։

Հետազոտությունն իրականացվել է 1․5 հազար ամերիկացիների շրջանում, որոնք ձայնի իրավունք ունեն։