Բրիտանիան չի համաձայնել որեւէ ֆինանսական կարգավորման՝ ԵՄ-ից դուրս գալու կապակցությամբ չվճարված պարտավորությունների մարման հարցով։ Այս մասին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը Բրիտանիայի ու Բրյուսելի միջեւ «բրեքսիթի» վերաբերյալ բանակցությունների առաջին օրը, փոխանցել է Reuters-ը։
Նրա խոսքով, բրիտանական կողմը կասկածում է ՝ ԵՄ-ից դուրս գալու կապակցությամբ վճարների համար իրավաբանական հիմքերի առկայությանը։
Խոսքը տասնյակ միլիարդավոր եվրոների մասին է, որոնք պետք է մասնակիորեն մարեին ԵՄ բյուջեի մասով Բրիտանիայի պարտավորությունները այն ժամանակ, երբ երկիրը դեռ Միության անդամ էր։ Բրիտանիան համարում է, որ նման վճարները արդարացված չեն, իսկ մի շարք նախարարներ ենթադրում են, որ դեռ ԵՄ-ն է պարտք Բրիտանիային։
ԵՄ ներկայացուցիչների խոսքով, վճարների հարցով տարաձայնությունների շրջանակի նեղացումը, ինչի կապակցությամբ կողմերը որոշել են աշխատախումբ ստեղծել, կդառնա այդ բանակցությունների գլխավոր փորձությունը։





























