Հարավային Կորեայի նախագահը հույս ունի Փհենյանի հետ միջուկային ծրագրի մասին բանակցությունները սկսել մինչեւ տարեվերջ։ Այս մասին Մուն Ջեինը հայտնել է CBS News-ին տված հարցազրույցում։

Խոսելով Փհենյանին կանխարգելիչ հարվածի հասցման հավանականության մասին՝ Մունը Ջեինը բացառել է մոտ հեռանկարում նման սցենարը։ «Երբ խոսքը կանխարգելիչ հարվածի մասին է՝ մենք դա կկարողանանք քննարկել այն պահին, երբ սպառնալիքն ավելի հրատապ կդառնա»,- նշել է նա։