«Իսլամական պետության» առնվազն 65 զինյալներ են սպանվել նախորդ կիրակի Իրանի կողմից միջին հեռահարության վեց հրթիռներով հրթիռակոծության հետեւանքով։Այս մասին հայտնել է PressTV-ը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի հայտարարությունը։
Նշվում է, որ զոհվել են նաեւ ԻՊ բարձրաստիճան հրամանատարներ, այդ թվում «ԻՊ-ի սաուդցի հրամանատար» Սաադ ալ- Կոսաիբին։ Նշում են, որ հարվածների հետեւանքով ոչնչացվել են ահաբեկիչների զինամթերքը, տրանսպորտային միջոցները։ Այդ թվում մի քանի տանկեր, ռազմական մեքենաներ ու հեռահար հրթիռներ։





























