Ադրբեջանի կոշտ քաղաքականությունը խնդիր է միջազգային հանրության համար։ Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
«Հայաստանը կոշտ քաղաքականություն պետք է վարի՝ կապված Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հետ։ Հայկական կողմը լռում է, այնինչ ռուսների հետ պետք է խոսել վերջնագրի լեզվով։ Հայաստանը պետք է սովորի «ոչ» ասել Ռուսաստանին», - ընդգծեց փորձագետը:
Ի պատասխան հարցին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւս մեկ համանախագահ երկիր՝ Ֆրանսիան զենք է վաճառում Ադրբեջանին, նա ասաց, որ Ֆրանսիան պաշտոնապես պարտավորվել էր զենք չվաճառել հակամարտող կողմերին, քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել։
«Նախ, Ֆրանսիան Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ։ Չմոռանանք, որ Ադրբեջանին մատակարարվող զենքի 90 տոկոսը ռուսական է»,-հավելեց Ռուբեն Մեհրաբյանը:





























