Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը NEWS.am-ին հայտնեց, որ տնտեսական մրցակցության մասին նոր օրենքի ընդունումից հետո իրենց հանձնաժողովն այլեւս չի զբաղվի գերիշխող դիրք գրավողների կենտրոնացված գրանցամատյանով։ Ա. Շաբոյանը դա բացատրեց նրանով, որ գրանցամատյանը մեծ ռեսուրսներ է պահանջում, այնինչ այդ ռեսուրսները կարելի է ավելի արդյունավետ օգտագործել։ Բացի այդ՝ զարգացած երկրների մեծ մասում վաղուց են հրաժարվել ռեեստրների վարումից։
Մեր կողմից նշենք, որ գերիշխող դիրք գրավողների ռեեստրը շատ հաճախ պարունակում է հնացած տվյալներ, որոնք տարիների ընթացքում չեն թարմացվել՝ նոր ուսումնասիրությունների բացակայության պատճառով:





























