Հայաստանի եվրապարտատոմսերի եկամտաբերությունը զգալիորեն նվազել է (այսինքն դրանց նկատմամբ վստահությունը բարձրացել է)։ Այս մասին ասվում է 2016-ին Հայաստանում մակրոտնտեսական իրավիճակի նկարագրությունում, որը կցված է պետբյուջեի կատարման մասին հաշվետվությանը։ Հաշվետվության քննարկումը սկսվել է հունիսի 26-ին ԱԺ-ում։
2013-ին դրանք թողարկվել են միջուկային շուկա՝ 6․25 տոկոս եկամտաբերությամբ։ 2015-ի վերջում այն բարձրացվել է մինչեւ 6․76 տոկոս, իսկ 2016-ի վերջին՝ նվազել է մինչեւ 4․99 տոկոս։





























