Լվովում բարբարոսները պղծել են միանգամից երկու սինագոգներ, հայտնել են Լվովի քաղաքային խորհրդում, հայտնում է Nv.ua-ն։
Համաուկրաինական հրեական բարեգործական հիմնադրամի տնօրեն Հասեդ Արյե Ադել Դիանովան ճշգրտել է, որ անհայտ անձինք «Մոլոտովի կոկտեյլ» են նետել միակ գործող սինագոգի վրա, բացի դրանից վիրավորական արտահայտություններ են գրել ուրիշ փողոցում գտնվող մեկ այլ սինագոգի շենքի վրա։
Անհայտ անձիք «Մոլոտովի կոկտեյլը» նետել էին գործող սինագոգի պատուհանից ներս, սակայն այն հարվածել է պատուհանների միջեւ գտնվող միջնորմին, ընկել բակ ու այնտեղ էլ այրվել։
«Իսկ հրեական համայնքի նախկին տան վրա վիրավորական գրություններ են գրել՝ «Կորչի հրեաների իշխանությունն ու հրեաները, հիշեք հուլիսի 1-ը», ակնարկելով այն կոտորածները, որոնք տեղի են ունեցել Լվովում 1941-ի հունիսի 30-ից հուլիսի 2-ը, երբ յոթ հազար հրեա է զոհվել»,- հավելել է նա։





























