Նոյեմբերի 29-ին հաղորդագրություն է ստացվել, որ տեղական ժամանակով 19.51-ին ՀՀ տարածքում, Ջերմուկ քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք տեղի է ունեցել 1,8 մագնիտուդով երկրաշարժ:

Տեղական ժամանակով 19.52-ին, 19.58-ին, 20.12-ին, 20.22-ին, 20.45-ին նույն տարածքում գրանցվել են նաեւ համապատասխանաբար 2. 3, 1.4,  2.0,  2.4, եւ 1.4 մագնիտուդով երկրաշարժեր:

Ժամը 20.22-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես, Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ եւ Կեչուտ գյուղերում:

Ավերածություններ չկան: