ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցելու համար գրանցվել է մոտ 2,5 հազար պատվիրակ, լրատվամջոցների 1200 ներկայացուցիչ եւ հասարակական կազմակերպությունների 600 ներկայացուցիչ:
Իրենց մասնակցությունը հաստատել են պետությունների 28 ղեկավարներ, 10 վարչապետներ, Վատիկանի պետքարտուղարը, Գերմանիայի կանցլերը, Մոնակոյի պետնախարարը:
Գագաթաժողովին մասնակցելու է նաեւ ԱՄՆ պետքարոտւղար Հիլարի Քլինթոնը, նաեւ յոթ փոխվարչապետներ, Մոնղոլիայի խորհրդարանի փոխնախագահը, 14 արտգործնախարարներ եւ երեք փոխնախարարներ:
Աստանա են ժամանելու ԵՄ նախագահը, ՄԱԿ-ի, ՇՀԿ-ի, Իսլամական կոնֆերանսի, ՀԱՊԿ-ի, «Եվրազես» կազմակերպությունների ղեկավարները, ՎԶԵԲ-ի ղեկավարը, ԱՊՀ գործադիր քարտուղարը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը եւ այլք:
Ղազախստանն արդեն պատարստվել է գագաթաժողովին, ապահովվել են օդանավակայանները, հյուրանոցները, ճանապարհները, սնունդը, հրշեջ ծառայությունը, բուժօգնությունը:
ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցելու համար նոյեմբերի 30-ին Աստանա է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարոտւղար Բան Կի Մունը: Նոյեմբերի 30-ին Աստանա կժամանեն Իսպանիայի տարածքային քաղաքականության նախարար Մանուել Չավես Գոնսալեսը, Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չեխիայի փոխվարչապետ Կառլ Ֆիլիպ Շվարցենբերգը եւ այլք: Մյուս պատվիրակությունները կժամանեն դեկտեմբերի 1-ին:




























