Փհենյանը պետք է կատարի միջազգային պարտավորությունները: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հյուսիսկորեական սպառնալիքը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Փհենյանի բալիստիկ եւ միջուկային փորձարկումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի ակնհայտ խախտում են եւ «սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»:

Աբեի հետ հանդիպման արդյունքներով Ստոլտենբերգը Twitter-ում գրել է, որ Դաշինքի դիրքոշումը հստակ է. Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի հրթիռային ծրագիրը: