Թուրքիայի Իսքենդերունի նավանագիստ բերված 50 թեթեւ բեռնատար եւ միկրոավտոբուս տեղափոխվել են Սիրիայի Ազեզի շրջան։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Իսքենդերունի նավահանգստից 50 մեքենաները տեղափոխվել են Թուրքիայի Քիլիսի շրջան, որտեղից էլ ուղարկվել են Սիրիա՝ «Ազատ սիրիական բանակ» կոչվող ռազմական խմբավորմանը։
Նշվում է, որ մեքենաների վրա տեղադրվելու են ծանր հրազենային զենքեր, որոնցով կռվելու են Սիրիայի կառավարական զորքերի դեմ։




























