Հակոբյանների ընտանիքի թոշակառու ամուսինները միայն երեկ՝ նոյեմբերի 29-ին են իմացել, որ 500 հազար դրամի շահում ունեն ՀԴՄ կտրոնով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ը շահում ստանալու վերջին օրն էր։ Թոշակառուներն, այնուամենայնիվ, հասցրել են այսօր «Արարատբանկից» ստանալ շահումը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից:

73-ամյա Հերիքնազ տատիկը կտրոնը ստացել է 2130 դրամի քաղցրավենիք գնելիս։ Վերջից յոթ թվի համընկնմամբ շահող է դարձել 92734590 հատուկ համարով կտրոնը: