Սեպտեմբերի 8-ին Վրասանում տեղի ունեցած երկրաշարժը չի անդրադարձել ոչ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարական աշխատանքների գրաֆիկի, ոչ էլ Վրաստանի երկաթգծի ամենօրյա աշխատանքի վրա: Այս մասին սեպտեմբերի 8-ին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Նադիր Ազմամեդովը:
«Այս երկաթուղու շինարարական աշխատանքների վրա երկրաշարժը չի անդրադարձել, շինարարության ընթացքի հետ կապված խնդիրների մասին որեւէ տեղեկություն չենք ստացել»,- հայտարարել է Ազմամեդովը:
Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը դառնալու է միջանցք, որը կմիացնի Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի երկաթուղային ցանցերը` շրջանցելով Հայաստանը: Նախագծի ընդհանուր արժեքը գերազանցում է 600 միլիոն դոլարը. այն նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2010թ.:
Հիշեցնենք, որ Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնի ցնցումների ուժգնությունը հասել է 8 բալի: Ինչպես NEWS.am-ին հայտնել էին Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, տարերքի հիմնական հարվածին հաջորդել է 6 բալանոց հետցնցում: Ստորերկրյա ցնցումներ զգացվել են նաեւ Հայաստանի տարածքում, մասնավորապես՝ Գյումրիում, Վանաձորում, Նոյեմբերյանում, որտեղ ցնցումների ուժգնությունը հասել է 3-4 բալի:




























