Կիեւում Գերագույն ռադայի շենքի առջեւ հավաքված ցուցարարները պահանջում են անձեռնմխելիությունից զրկել «Ընդդիմադիր բլոկ» խմբակցության պատգամավոր Միխայիլ Դոբկինին, իսկ առողջապահության նախարարության շենքի մոտ հավաքված արհմիությունների ներկայացուցիչները բողոքում են ոլորտի բարեփոխումների դեմ:

Ըստ ՈւՆԻԱՆ-ի՝ Ռադայի մոտ շուրջ 200 մարդ է հավաքվել՝ «Աջ հատված» ծայրահեղական կազմակերպության, «Ազատություն» ազգայնական կուսակցության եւ «Նոր ուժերի շարժման» դրոշներով:

Գերագույն ռադան հինգշաբթի մտադիր է քննարկել Ուկրաինայի գլխավոր դատախազությանը «Ընդդիմադիր բլոկ» խմբակցության պատգամավոր Միխայիլ Դոբկինին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու թույլտվություն տալու հարցը: