«Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին, թուրքական առաջնորդները մշտապես աջակցություն են հայտնել Ադրբեջանին: Ղարաբաղյան թեման շատ կարեւոր է, եւ մենք միշտ կլինենք Ադրբեջանի կողքին»,- այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը՝ պատասխանելով հարցին, թե պաշտոնական Անկարան աջակցություն կցուցաբերի՞, «եթե Ադրբեջանը հարկադրված լինի քայլեր կատարել իր տարածքային ամբողջականությունն ապահովելու ուղղությամբ»:

Դեսպանն ընդգծել է, թե Թուրքիան առ այսօր չի բացում Հայաստանի հետ սահմանը հենց այդ պատճառով: