WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ գաղտնի փաստաթղթերի հերթական խմբաքանակը՝ Vault 7 նախագծի շրջանակում, նոր նախագիծը նկարագրում է գերատեսչության կողմից գործածված կիբերլրտեսության մի քանի գործիքների աշխատանքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ծրագրերը մշակված են եղել Imperial նախագծի շ՛րջանակում։ Դրանցից մեկը՝ Achilles-ը, հնարավորություն է տալիս հաքերներին մուտք գործել օպերացիոն համակարգի սկավառակ։ Մյուս գործիքը կոչվում է Aeris, այն նախատեսված է տվյալները համակարգչից հանելու համար։ Երրորդ ծրագիրը՝ SeaPea-ն, քողարկում է այն միացությունները , որոնց փոխանցվում են տվյալները կոտրված համակարգչից։
WikiLeaks-ը հրապարակել էր ԿՀՎ փաստաթղթերի փաթեթի առաջին մասը մարտի 7-ին, հայտնում էին , որ այդ հրապարակումը դառնալու է ԿՀՎ գաղտնի փաստաթղթերի ամենախոշոր արտահոսքը։ Այն ներառում է 8․7 հազար փաստաթղթեր ու ֆայլեր։




























