Դեկտեմբերի 2-ին ժամը 18:30-ի սահմաններում Նուբարաշենի խճուղու վրա, գերեզմանատան մոտ «Նիվա ՎԱԶ-21214» մակնիշի 08 ՕՏ 996 համարանիշի ավոտմեքենան բախվել է 4947 AP կցորդին (պրիցեպ):

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Նիվա»-ի վարորդ 28-ամյա Աշոտ Գեւորգի Ղադյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Վերջինս աշխատում է Նուբարաշենի թիվ 11 դպրոցում որպես փոխտնօրեն:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչությանն ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

 

 

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի