Դեկտեմբերի 2-ին Լոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակավ պարգեւ է խոստացել նրանց, ով  տեղեկություններ կհաղորդի «Սան Վելլի» ստենդի մոտ կանգնած հայ երիտասարդին սպանողի մասին:

Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է, որ 50 հազար դոլար պարգեւ է խոստանում 18-ամյա Վարդան Ավատյանի սպանության մանրամասներ հաղոդողին: Սպանությունը կատարվել է հոկտեմբերի 17-ին:

Ավատյանն իր մի քանի ընկերների հետ կանգնած է եղել Հյուսիսային Հոլիվուդի ավտոկանգառներից մեկի մոտ, երբ նրան է մոտեցել իսպանական ծագմամբ տղամարդ եւ մի քանի անգամ կրակել նրա վրա: Այդ մասին հայտնում է Լոս-Անջելեսի ոստիկանական վարչության մամուլի ծառայությունը:
Ավատյանին տեղափոխել են մերձակա հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Կասկածյալը թաքնվել է դեպքի վայրից կապույտ մեքենայով:

Ոստիկանությունն առայժմ տեղեկություններ չունի հանցագործության դրդապատճառների մասին եւ առաջարկում է դեպքի մասին որեւէ տեղեկություն ունեցողներին անմիջապես զանգահարել ոստիկանություն: