Սիրիայում ամերիկյան կոալիցիայի հարվածների հետեւանքով 60 խաղաղ բնակիչ է զոհվել:

Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության տվյալներով՝ Դեյր Զորում, այսպես կոչված, «միջազգային կոալիցիայի» ավիացիան նոր հարձակում է սկսել արեւելյան Ալ Քաշմա, Աշ Շվեդ, Ադ Դվեյր եւ Ալ Աշարա շրջանների խաղաղ բնակչության դեմ: Ավիահարվածների հետեւանքով 60 մարդ է զոհվել: