Մեքսիկացի մուլտիմիլիարդատեր Կարլոս Սլիմը տասը միլիոն դոլարով վաճառել է New York Times պարբերականի բաժնետոմսերը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Բլումբերգ» գործակալությունը։
ԱՄՆ-ի՝ արժեթղթերի եւ բորսայի հանձնաժողովի տվյալներով՝ Սլիմին պատկանող Grupo Carso ներդրումային խումբը վաճառել է պարբերականի շուրջ 521.5 հազար բաժնետոսմեր։ Գործարքը կնքվել է հուլիսի 28-ին։
Մինչ վաճառքը Կարլոս Սլիմին էր պատկանում New York Times-ի բաժնետոսմերի 17 տոկոսը (28 միլիոն բաժնետոմս)։ Փաթեթի ընդհանուր արժեքը շուրջ 370 մլն դոլար է գնահատվել։




























