NEWS.am–ին հաջողվել է որոշ մանրամասներ ճշտել Երեւանի Դավիթաշեն համայնքում այսօր՝ օգոստոսի 2–ին տեղի ունեցած պայթյունի մասին։ Նախնական տեղեկություններով՝ երկու երիտասարդ փորձել են արկի գլխիկ սղոցել, ինչի հետեւանքով պայթյուն է տեղի ունեցել։ Երիտասարդները վնասվածքներ են ստացել եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ NEWS.am-ի տեղեկություննորով՝ կտրվել է նրանցից մեկի ոտնաթաթն ու ձեռքը։ Նրանցից մեկը 17 տարեկան է, մյուսը՝ 25։

Ականատեսների խոսքով՝ տարածքում եւս մեկ արկի գլխիկ կա, այն այժմ փորձում են վնասազերծել սակրավորները։

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ օգոստոսի 2-ին, ժամը 20:02-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման  խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը