Հայկական լրագրության մակարդակը, հատկապես՝ հեռուստալրագրության, մեծապես ընկել է: Օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը:
Նրա խոսքով՝ հարցազրույցների որակը բավական ցածր է: «Լրագրողները ե՛ւ հարց է տալիս հյուրին, ե՛ւ պատասխանում է նրա փոխարեն, ընդ որում՝ դա արվում է բավական կոպիտ ձեւով, զրուցակցին ընդհատելով: Այսինքն՝ նույնիսկ տարրական էթիկային չեն հետեւում, եւ դա տարածված երեւույթ է»,- նշեց հոգեբանը:




























