Հոգեբանական աջակցությունը ծառայությունն անհրաժեշտ է պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում, առավել եւս՝ բանակում: Օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը:

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում հատուկ ֆակուլտետներ կային, որտեղ, այսպես կոչված, քաղաշխատողների էին պատրաստում: «Իրականում նրանք հոգեբաններ էին: Խորհրդային միության փլուզումից հետո այս ամենը վերացավ: Հիմա, սակայն, հայկական զինված ստորաբաժանումներում հոգեբանների հաստիքներ կան, բայց հոգեբաններ չկան»,- նշեց մասնագետը:

Ըստ Աղուզումցյանի՝ հոգեբանների թիվը հայոց բանակում բավարար չէ մի քանի պատճառներով: Նախ՝ ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետ ընդունվողների 95.5%-ն աղջիկներ են: «Հայկական մտածելակերպն ու աղջիկը բանակում այնքան էլ համատեղելի հասկացություններ չեն: Իսկ տղամարդ հոգեբանների թիվը մեծ չէ»,- ամփոփեց Ռուբեն Աղուզումցյանը: