Փոքր երկրներում բանակը չի կարող գոյատեւել խոշոր պետությունների կանոններով, որտեղ մեծ թվով զորակոչիկներ կան: Նման երկրներում բանակը պետք է ինտելեկտուալ լինի: Օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը:
Հոգեբանի խոսքով, եթե բանակը կառուցված լինի բարձր ինտելեկտուալ մակարդակի բազայի վրա, մեծ թվով զորակոչիկների առկայության անհրաժեշտությունը նվազագույնի կհասնի:
«Հարկավոր է ուշադրություն դարձնել ինտելեկտուալ բանակին: Իզուր չէ, որ ամբողջ աշխարհում աստիճանաբար փոփոխություններ են արվում պրոֆեսիոնալ բանակի օգտին, քանի որ մեկ պրոֆեսիոնալը կարող է հավասար լինել տասը զորակոչիկի»,- նշեց Աղուզումցյանը:




























