Իսպանական El Pais պարբերականը հրապարակել է հատվածներ Wikileaks-ի նյութերից, որոնք վերաբերում են Ղազախստանի նախագահի սիրառատությանը:
«Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը բացի պաշտոնական կնոջից` Սարայից, եւս երկու կին ունի (Լոնդոնում բնակվող ուղեկոցորդուհին եւ գեղեցկության մրցույթի հաղթող)»,- հայտնել են ամերիկացիները ղազախական վենախավի ցոփ կյանքի մասին նամակներում:
Վարչապետ Քարիմ Մասիմովին տեսել են Աստանայի «Շոկոլադ» գիշերային ակումբում պարելիս, իսկ Նազարբաեւի փեսա Թիմուր Կուլիբաեւը իր 41-ամյակը նշել է Էլթոնի Ջոնի երգեցողության հնչյունների ներքո:
Նազարբաեւը սեփական պալատ ուներ Արաբական Միացյալ Էմիրություններում, որը նա փոխանակել է Աստանայից հյուսիս գտնվող լեռնային առանձնատան հետ, եւ վիլլա Թուրքիայում, որտեղ նա լինում է տարվա մեջ 4-5 անգամ:





























