Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ սաղավարտի» մրցաշարի 3-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հավասարվեց առաջատար Ալեքսանդր Գրիշչուկին: Արոնյանը սեւերով պարտության մատնեց Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին, մինչդեռ առաջատարը պարտություն կրեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինից:
«Armsport.am» կայքի փոխանցմամբ՝ 3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Լեւոն Արոնյանը եւ Ալեքսանդր Գրիշչուկը: 4 միավորով լավագույն եռյակը եզրափակում է Սերգեյ Կարյակինը, իսկ Շիրովը մեկ միավորով 4-րդն է:
Այսօր մրցաշարի մասնակիցները կհանգստանան, իսկ վաղը կմեկնարկի 2-րդ փուլը:




























