Ադրբեջանի քրեակատարողական ծառայությունը շարունակում է խախտել Աֆղան Մուխթարլիի իրավունքը՝ տեսակցել իր հարազատների հետ քննչական մեկուսարանում։

contact.az-ի փոխանցմամբ, երիտասարդ ակտիվիստ Սամիր Ասադլիին օգոստոսի 4-ին նորից թույլ չեն տվել հանդիպել լրագրողի հետ քննչական մեկուսարանում։ Մուխթարլիի ընտանիքը Ասադլիին հավատարմագիր էր տվել նրա հետ հանդիպումների համար։ Սակայն Քյուրդախանի քննչական մեկուսարանում շարունակում են արգելել հանդիպումները։ Փաստաբան Էլչին Սադիգովը հայտնել է, որ նախօրեին քննչական մեկուսարանի ղեկավարությունը իրեն վստահեցրել էր, որ ոչինչ չի խոչընդոտում Մուխթարլիի ու նրա ազգականների հանդիպմանը։

Մուխթարլին առեւանգվել էր մայիսի 29-ին Թբիլիսիում ու ուղարկվել Ադրբեջան, որտեղ նրան մեղադրանք են առաջադրել սահմանի ապօինի հատման, մաքսանենգության, սահմանապահի դեմ բռնություն կիրառելու մեջ։ Նա հերքում է այդ մեղադրանքները։