Իսրայելը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Հորդանանի մայրաքաղաք Ամանում եւ եվրոպական մայրաքաղաքներից մեկում Սիրիայի հարցով գաղտնի հանդիպումներ են անցկացրել։ Այս մասին հաղորդում է Haaretz պարբերականը։

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել է Սիրիայի հարավում հրադադարը։

Պարբերականը պնդում է, որ բանակցությունները տեղի են ունեցել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի՝ «գործարքի» մասին հայտարարելուց մի քանի օր առաջ։

Հանդիպումների ընթացքում Իսրայելը առարկություն է հայտնել Սիրիայում Իրանի ներկայության հետ կապված։