ԱՄՆ-ում Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հասցված վիրավորանքը կարող էր ատոմային սկանդալ սադրել:

Wikileaks-ի հրապարակած նյութերի համաձայն, Քադաֆին այցելել էր Նյու՝ Յորք՝ ելույթ ունենալու ՄԱԿ-ի ամբիոնից: Լիբիայի նախագահին թույլ չեն տվել բեդուինյան վրան խփել Նյու Յորքի կենտրոնում: Վրանը նրա համար որպես հյուրանոց է ծառայում արտերկրյա բոլոր շրջագայություններում: Քադաֆիին նաեւ արգելել են այցելել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վայր: Ամերիկյան դիվանագետներին ըստ Wikileaks-ի հրապարակումների, այդ մասին ասել է Քադաֆիի որդիներից մեկը: ԱՄՆ-ը, իր հերթին այդ տեղեկությունը գաղտնի է պահել՝ վախենալով «ատոմային ճգնաժամից»:

Բանն այն է, որ դրանից հետո՝ 2009թ. նոյեմբերին Լիբիան պետք է 5,2 կգ գերհարստացված ուրան առաքեր Ռուսաստանին, սակայն Տրիպոլի ժամանած ռուսական ինքնաթիռը հայրենիք էր վերադարձել ձեռնունայն, քանի որ Քադաֆին ցանկացել էր իր մոտ պահել ատոմային զենքի ստեղծման համար պիտանի ուրանը:

Պատճառը, ըստ ամերիկացի դիվանագետների, ՆՅու Յորքում Քադաֆիին հասցված վիրավորանքն էր: