Հայ երեք բռնցքամարտիկներ՝ Հովհաննես Դանիելյանը (մինչեւ 48 կգ քաշային կարգ), Ազատ Հովհաննիսյանը (մինչեւ 57 կգ) եւ Անդրանիկ Հակոբյանը (մինչեւ 75 կգ) դուրս են եկել իտալական Միլանում անցկացվող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ 1/8-րդ եզրափակչի շրջանակներում Դանիելյանը պարտության է մատնել Լեոլանգ Պիլանին (Հարավ Աֆրիկյան Հանրապետություն)՝ հաղթելով 12։3 հաշվով։ Հովհաննիսյանը նույնպես համոզիչ հաղթանակ է տարել՝ պարտության մատնելով ռինգի տիրոջը՝ իտալացի Ալեսսիո դի Սավինոյին (14։7)։ Իսկ ինչ վերաբերում է Հակոբյանին, ապա նա ուժեղ գտնվեց իռլանդացի Դարրեն Օ'նիլից՝ (7։3)։

Քառորդ եզրափակչի խոչընդոտը հաղթահարելու դեպքում հայ բռնցքամարտիկներն իրենց համար կապահովեն նվազագույնը բրոնզե մեդալ։