Էյլաթում (Իսրայել) մեկնարկած պատանիների եւ աղջիկների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում առաջին մեդալը Հայաստանին բերել է Սմբատ Մարգարյանը։ Ելույթ ունենալով մինչեւ 56 կգ քաշային կարգում, պատանի մարզիկը ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտի արդյունքներով բարձրացնելով 235 կգ (100 կգ պոկում + 135 կգ հրում)։ Արծաթե մեդալի են արժանացել բելառուս Ստանիսլավ Շադովիչը՝ 235 կգ (107 + 128)։ Բրոնզե մեդալակիր է դարձել Արտյոմ Ժերեբկովը Լատվիայից՝ 225 կգ (97+128)։

Նշենք, որ մայրցամաքային առաջնությունում Հայաստանը ներկայացնում են տասը ծանրամարտիկներ։