Ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերը Սիրիայում ՄԱԿ-Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) այս երկրում քիմիական զենքի ոչնչացման գործողության շրջանակում ոչնչացրել են վերջին 2 քիմիական օբյեկտները, փաստաթղթերը կներկայացվեն միջազգային կազմակերպության փորձագետներին: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ-ի  Ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-մայոր Իգոր Կիրիլովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Նրա խոսքով՝ գործողության փուլերից մեկն է դարձել 27 օբյեկտների ոչնչացումը, որտեղ իրականացվել է քիմիական զենքի արտադրում եւ պահպանում, դրանցից 25-ը ոչնչացվել են:

2013 թվականի սեպտեմբերին ընդունվել է ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման մասին, եւ 2014 թվականին 19 փուլով Սիրիայից դուրս է բերվել 1200 տոննա քիմիական նյութ: Գործողությանը մասնակցել է 9 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը: