Օգոստոսի 28-ի երեկոյան Մոսկվայի ճանապարհների ծանրաբեռնվածության մակարդակը հասել է 10 հնարավորից 9 միավորի…
Օգոստոսի 28-ի երեկոյան Մոսկվայի ճանապարհների ծանրաբեռնվածության մակարդակը հասել է 10 հնարավորից 9 միավորի: Այս մասին են վկայում «Յանդեքս: Խցանումներ» ծառայության տվյալները:
Մոսկվայի օղակաձեւ ավտոճանապարհներին, փաստորեն, ազատ տեղամասեր չկան, իրավիճակը հատկապես ծանր է արեւմտյան հատվածում: Տուշինից մինչեւ Տրոպարեւա տեղամասում 4 վթար է գրանցվել, դրանցից մեկը ֆուրի մասնակցությամբ: Սադովի կոլցոյում երթեւեկությունը գործնականում մեռած է Պավլեցկի, Կուրսկի եւ Կազանի կայարանների միջեւ: Տրանսպորտային երրորդ օղակում այս կամ այն չափով երթեւեկում է միայն հարավարեւելյան հատվածը, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»:




























