Գերմանիայի նախկին կանցլեր, Nord Stream AG-ի բաժնետերերի հանձնաժողովի ղեկավար Գերհարդ Շրյոդերին առաջարկել են որպես թեկնածու՝ «Ռոսնեֆթի» տնօրենների խորհրդի նախագահ ընտրվելու համար: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է կառավարության համապատասխան հրահանգի նախագծին ծանոթ աղբյուրը: Այն համաձայնեցվել է պատկան գերատեսչությունների հետ եւ ներկայացվել ՌԴ կառավարություն:

Փաստաթղթում Շրյոդերին նման պատասխանատու պաշտոն տալու առաջարկը բացատրվում է այն հանգամանքով, որ նա համաշխարհային մասշտաբի հեղինակավոր քաղաքական գործիչ է, որը հետեւողականորեն հանդես է գալիս էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ Գերմանիայի եւ Եվրոպայի ռազմավարական համագործակցության օգտին:

Բացի այդ՝ նախկին կանցլերը ռուսական եւ միջազգային նավթագազային ընկերությունների անկախ տնօրենի պաշտոնում աշխատելու բացառիկ փորձ ունի: Ներկայում «Ռոսնեֆթի» տնօրենների խորհուրդը ղեկավարում է ՌԴ նախագահի օգնական Անդրեյ Բելաուսովը: