ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովի կողմից «Արմիա-2017» համաժողովի շրջանակում արած հայտարարությանը, ըստ որի, Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել մասնակցել Սիրիայում ականազերծման աշխատանքներին: Մասնավորապես, նման կոալիցիա ստեղծելու առաջարկով հանդես է եկել Ռուսաստանը:
Հարցին, թե արդեն կա՞ նշված կոալիցիային միանալու որոշում հայկական կողմից, Վլադիմիր Հակոբյանը պատասխանել է. «Երբ որոշում կայացվի և բոլոր հարցերը հստակեցվեն, այդ ժամանակ էլ հանրությունը պատշաճ կարգով կտեղեկացվի»:




























