ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համաձայնության է եկել իր հիմնական քաղաքական ընդիմախոսների հետ հանրապետական կուսակցությունից՝ հարկային արտոնությունների երկարաձգման հարցում: Ըստ պայմանագրի՝ հարկերի նվազեցման ծրագիրը ԱՄՆ բոլոր քաղաքացիների համար կերկարաձգվի եւս երկու տարով:

Սպիտակ տան ղեկավարը ստիպված էր երկարաձգել հարկային արտոնությունները, այդ թվում հարուստ ամերիկացիների համար, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 250 հազար դոլարը, թեեւ հայտարարել է, որ այդ միջոցին գնում է դժկամությամբ:

«Տվյալ փոխզիջումը իրենից ներկայացնում է կարեւոր քայլ հետճգնաժամյան վերականգնման համար: Այն տնտեսության մասնավոր հատվածը կմղի նոր աշխատատեղերի ստեղծման ու լրացուցիչ խթան կդառնա»,- հայտարարել է Օբաման: